Ես ոչ մեկի կողքին կանգնած չեմ, ես ունեմ միտք, ունեմ ծրագիր, ունեմ պատկերացում, թե Հայաստանը ինչ ձևով պետք է զարգանա. Խաչատուր Սուքիասյան. տեսանյութ

Այսօր Հանրապետության հրապարակում գործարար Խաչատուր Սուքիասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ինքը հարգում է և Գագիկ Ծառուկյանին, և Նիկոլ Փաշինյանին ու հավելել.

«Ես ոչ մեկի կողքին կանգնած չեմ: Ես ունեմ միտք, ունեմ ծրագիր, ունեմ պատկերացում, թե Հայաստանը ինչ ձևով պետք է զարգանա: ես բոլոր իմ բարեկամներին հարգում եմ՝ և պարոն Ծառուկյանին, և պարոն Փաշինյանին, և մնացածին, բայց ես Խաչատուր Սուքիասյանն եմ, որն ունի իր միտքը, իր պատկերացումը, իր կարծիքը»:

Տեսանյութը՝ Factor.am