Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման գործակիցն իջել է մինչեւ 0,97

Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի տարծման գործակիցը մարտի 3-ին 0,98-ից իջել Է մինչեւ 0,97: Մոսկվայում այդ ցուցանիշը տեղի Է տվել 1,29 նշագծից եւ իջել Է մինչեւ 1,07, հետեւում Է նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալների հիման վրա ՏԱՍՍ-ի հաշվարկներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հիվանդացածների ամենամեծ քանակով 10 տարածաշրջաններից երեքում գործակիցը գերազանցում Է մեկը: Բացի Մոսկվայից, դրանք են Սանկտ Պերտերբուրգը (1,02) եւ Մոսկվայի մարզը (1,14): Մնացած տարածաշրջաններում ցուցանիշը ցածր Է 1-ից: Կորոնավիրուսի տարածման գործակիը ցույց Է տալիս, թե միջին հաշվով քանի մարդու Է հասցնում վարակել մեկ ախտահարվածը մինչեւ իր մեկուսացումը: Այլ չափանիշների հետ մեկտեղ այն օգտագործվել Է փուլ առ փուլ սահմանափակիչ միջոցների վերացման՝ տարածաշրջանների պատրաստության որոշման համար, որոնք անցյալ տարվա գարնանը մտցվել Էին համավարկի դեմ պայքարի համար: Այժմ գործակիցը կիրառվում Է, մասնավորապես, կանոնափոր միջազգային ուղեւորային հաղորդակցության վերականգնման որոշումներ ընդունելիս: «Ռոսպոտրեբնադզորի» հանձնարականների համաձայն՝ կոնկրետ պետության համար սահմանը բացել կարելի Է, եթե այնտեղ գործակիցը շաբաթվա ընթացքում չի գերազանցում 1-ը: