Վրաստանում մեկնարկեց կորոնավիրուսի դեմ պատվաստումը․ Aliq.ge

Վրաստանում այսօրվանից մեկնարկեց կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը: Առաջինը երկրում ուղիղ եթերում  «Աստրազենեկա» տեսակի պատվաստանյութով պատվաստվեց Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն: 

Պատվաստվելուց հետո Իմնաձեն լրատվամիջոցների հետ զրույցում նշեց, որ իրեն  «հրաշալի է զգում»:

Նրա խոսքով, եթե պատվաստման մեկնարկը համաճարակի վերջի սկիզբն է և եթե ուզում ենք նորմալ կյանք վերադառնալ՝ բոլորը պետք է պատվաստվեն:

Մանրամասները՝ Aliq.ge-ում․