Երեք ամսում պետական նպաստ է նշանակվել 549 անձնական գործերով. Արցախի օպերատիվ շտաբի հաշվետվությունը

Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբն իրազեկում է, որ շտաբի սոցիալական ծառայությունների գրասենյակի՝ ՍԾՏԳ ( սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն) տարածքային բաժինների կողմից՝ հունվարի 1-ից մինչև ապրիլի 1-ը ընկած ժամանակահատվածում պետական նպաստ է նշանակվել 549 անձնական գործերով, որից 76-ը՝ Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով:

Նպաստ է նշանակվել նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների երեխաների համար:

Վերահաշվարկ է կատարվել 112 անձնական գործերում, ամուսնության միանվագ նպաստ է տրամադրվել 59 անձանց, իսկ ծննդյան միանվագ նպաստ՝ 211 նորածին երեխաների:

Տոն և հիշարժան օրերի կապակցությամբ տրվող օժանդակության համար ընդունվել և նշանակվել է 90 անձնական գործ. «Մարտական Խաչի» մեկ անձնական գործ, երկու և ավելի զոհ ունեցող ընտանիքներին ամենամսյա դրամական օժանդակության համար ընդունվել է 11 գործ: Տրամադրվել է թվով 5 տեղեկանք: