«Կնոջ իրավունքների բարձր պաշտպանությամբ ու հավասարությամբ են ամրանում պետության հիմքերը»․ Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Մայրության եւ գեղեցկության տոնը․

Սիրելի՛ կանայք,

Շնորհավորում եմ բոլորիդ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։ Ձեր շնորհիվ է մեր երկիրն այսօր կանգուն` խոսքիս իսկական իմաստով:

Ապագա կերտող ու հայրենասեր նվիրյալներ դաստիարակելու և կրթելու մեջ է ձեր նվիրական հմայքն ու անկրկնելի գեղեցկությունը:

Թո´ղ որ այն միշտ հարատև լինի: Կնոջ իրավունքների բարձր պաշտպանությամբ ու հավասարությամբ են ամրանում պետության հիմքերը:

Հակառակ պատկերացումներն ընդամենը չհիմնավորված վախեր են և կարծատիպեր:

Արման ԹաթոյանՀայաստանի մարդու իրավունքների պաշտպան