Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի և ՀՀ դեմ

Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության դեմ։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։

Հայցը ձևակերպված է հետևյալ կերպ․ «Հայցվորի արդար դատաքննության իրավունքի խախտումը հաստատելու, խախտման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասի հատուցման, հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու, զրպարտությամբ հայցվորին պատճառված ոչ նյութական վնասի հատուցման մասին»։

Այս գործով դատավորը Արթուր Մկրտչյանն է։