Կառավարության երրորդ մասնաշենքի դիմաց այսուհետ «Անվախ աղջկա» արձանն է

Արձանի աղջիկը կանգնած է դեմքով դեպի շենքը՝ վստահ ու համարձակ կեցվածքով խրախուսելու կանանց ու աղջիկների մասնակցությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ կառավարման, որոշումների ընդունման, իրավունքների պաշտպանության գործում։

Աղջիկների հզորացումը խրախուսող ու խորհրդանշող նմանատիպ արձաններ կան աշխարհի տարբեր քաղաքներում․ մեր տարբերակում հայ աղջիկ է՝ հայկական տարազով ու գլխազարդով:

Արձանի բացման արարողությանն ԱՍՀ նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ իրենց ելույթներով և կին առաջնորդի սեփական օրինակով, ևս մեկ անգամ կոչ արեցին՝ խրախուսել կանանց ներգրավվածությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում, անել ամենը կանանց կարողությունների զարգացման համար։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն