Արցախում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը. առաջին պատվաստվողն էր ակադեմիկոս Գրիգորի Գաբրելյանցը

ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ այսօրվանից Արցախում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման կանխարգելիչ գործընթացը:

Առաջին պատվաստվողն էր ակադեմիկոս Գրիգորի Գաբրելյանցը:

Պատվաստումները իրականցվում են ռուսական «Sputnik-V» և «AstraZeneca» պատվաստանյութերով:

Խորհուրդ ենք տալիս և միաժամանակ խնդրում թիրախային խմբերին, մասնավորապես, բուժաշխատողներին, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդներին և պատվաստման ցանկություն ունեցող յուրաքանչյուր անձի դիմել ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգենայի կենտրոն» ՊՈԱԿ կամ զանգահարել /047/ 94-34-62 հեռախոսահամարին։

Առողջապահության նախարարության թեժ գիծն է 30 03 կարճ հեռախոսահամարը:

https://www.facebook.com/NKR.MOH/posts/2860792020860687