Ազդարարվում է խնամքի տներում ապրող տարեցների կյանքի որակը ռոբոտի օգնությամբ բարելավելու նախագծի մեկնարկը

«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը«Էքսպեր Թեքմոլոջիս» ընկերության հետ համագործակցությամբ ազդարարում է Հայաստանի խնամքի տներում ապրող տարեցների կյանքի որակը ռոբոտի օգնությամբ բարելավելու նախագծի մեկնարկը: 

Ծրագրի շրջանակում Ռոբին անունով ռոբոտի էմոցիոնալ աջակցության միջոցով կգնահատվի Նորքի տուն-ինտերնատում ապրող տարեցների իմացական և հոգեսոցիալականկարիքները, փորձ կարվի բարձրացնել տրամադրությունը՝ օգնելով հաղթահարել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված մեկուսացումն ու դժվարությունները: Նախագիծն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ և «Հ.Հովնանյան ընտանիք» հիմնադրամի ֆինանսավորմամբ: 

Տարիների փորձագիտական աշխատանքին զուգահեռ, ծերաբույժ Ջեյն Լ. Մահակյանընեյրոկոգնիտիվ խնդիրներ ունեցող տարեցների համար մշտապես բուժման նորարարականմեթոդներ է փնտրել: Երևանում իմանալով Ռոբին ռոբոտի մասին՝ նա հետաքրքրվել է, թե հնարավորէ արդյոք այն դրական ազդեցություն ունենա նաև Ալցհայմերի հիվանդություն և ծերունականթուլամտության այլ տեսակներ ունեցող անձանց ինքնազգացողության վրա: 

«Մեկ տարի առաջ, երբ Երևանում հանդիպեցի «Էքսպեր Թեքմոլոջիս» ընկերությանգործադիր տնօրեն և հիմնադիր Կարեն Խաչիկյանի հետ, մտածեց, որ եթե համադրենք Կարենիունեցած տեխնիկական գիտելիքներն ու հմտությունները ծերաբուժության ոլորտում իմ կուտակածփորձի հետ, կկարողանանք բարելավել խնամքի կենտրոններում ապրող տարեցների կյանքիորակը»,-ասում է բժիշկ Ջ.Մահակյանը՝ հավելելով, որ ծերունական թուլամտության պատճառովխնամքի կարիք ունեցող մարդկանց թիվը տարեցտարի աճում է, և այս եղանակով աջակցություն տրամադրելն արդեն ծայրահեղ կարևոր է:  

Նախագծի տևողությունը 12 շաբաթ է, տուն-ինտերնատի 20 մասնակիցներից յուրաքանչյուրըՌոբին ռոբոտի հետ մոտ կես ժամ տևողությամբ շաբաթական երկու հանդիպում կունենա: Շահառուների հետ Ռոբինը կշփվի ու կզրուցի՝ հաշվի առնելով նրանց ինտելեկտուալ մակարդակը, հետաքրքրությունների շրջանակն ու նախասիրությունները: Ռոբինի հետ հանդիպումներիժամանակ նախատեսված են նաև ինտելեկտուալ խաղեր, նրանց նախընտրած երաժշությանունկնդրում, հարցախույզ սիրված ֆիլմերից, զրույցներ գրականության ու արվեստի մասին ուեղանակի շուրջ: Հատկանշական է, որ ծրագիրն իրականացվում է բացառապես կամավորությանսկզբունքով: Ծրագրի ավարտից հետո հաջորդող 9 ամիսների ընթացքում Ռոբինը կհյուրընկալվի Հայաստանում գտնվող խնամքի մյուս հաստատություններում:

Կորոնավիրուսի ճգնաժամի հետևանքներն ազդեցություն են ունենում առանց այն էլ խոցելի տարեց բնակչության ու հատկապես այն անձանց վրա, ովքեր ապրում են խնամքի հաստատություններում: Համավարակով պայմանավորված մեկուսացումը բացասաբար է ազդում բնակիչների ֆիզիկական զգացողությունների, մտավոր կարողությունների և իմացական գործընթացների վրա: «Մեր նպատակն է օգտագործել ապացույցների վրա հիմնվածմիջամտությունները՝ տարեց բնակչության կյանքի որակը վերջապես բարձրացնելու, նրանց ճանաչողական գործընթացները բարելավելու և դեպրեսիայի ցուցանիշը նվազեցնելու համար»,-ասում է «Էքսպեր Թեքնոլոջիս» ընկերության գործադիր տնօրեն և հիմնադիր Կարեն Խաչիկյանը:

Ալցհայմերի խնամք Հայաստանի մասին

Կազմակերպությունը հիմնադրել է 2017 թվականին ծերաբույժ Ջեյն Մահակյանը՝ նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանում Ալցհայմերիհիվանդության մասին հանրային  իրազեկման մակարդակն ու ստեղծել շարունակական ծրագրեր և ծառայություններ Ալցհայմերի հիվանդությունունեցող անձանց, նրանց խնամատարների և ընտանիքների համար: Բժիշկ Ջեյնը Հայաստանում տարեցների խնամքի ծրագրերի և իրազեկմանմակարդակի բարձրացմանն ուղղված  ծրագրերի առաջամարտիկներից է: Նրա հեղինակած՝ «Ես լսում եմ քեզ» գիրքը գործնական ուղեցույց է այնմարդկանց համար, ովքեր հոգ են տանում Ալցհայմերի հիվանդություն ունեցող իրենց հարազատի մասին և աջակցում է նպատակային կյանքինու ապահովում է անկախությունը:

Էքսպեր Թեքնոլոջիս ընկերության մասին

Էքսպեր Թեքնոլոջիսն խնամքի ավտոմատացված օգնական Ռոբին ռոբոտին ստեղծած առողջապահական տեխնոլոգիական ընկերություն է ևաջակցում է առաջնային առողջապահական օղակում աշխատող մասնագետներին բուժառուների իրական և վիրտուալ խնամքի գործում: Ընկերության նպատակն է փոխակերպել խնամքի արդյունաբերությունը՝ լրացնելով ԱՄՆ-ում 8 միլիոն խնամքի մատակարարների գնալովավելացող պակասը և բարելավելով հիվանդների հասանելիությունը, արդյունքները և փորձը չորս անգամ ցածր գնով: Robin- ը հաջողությամբ իրականացվել է ավելի քան 10 մանկաբուժական հաստատություններում, ներառյալ գերժամանակակից UCLA Mattel հիվանդանոցը: Այժմ ընկերությունը փորձում է Ռոբինի օգտագործումը տարեցների խնամքի ոլորտում ՝ առաջին անգամ այն կիրառելով Նորքի տուն-ինտերնատում՝հուզական աջակցություն, բժշկական մոնիտորինգ և վիրտուալ խնամք ապահովելու համար:

Հ. Հովնանյան ընտանիք հիմնադրամի մասին

Հ.Հովնանյան ընտանիքի հիմնադրամն աջակցում է Հայաստանում և հայկական համայնքներում իրականացվող և շահույթ չհետապնդողերկարաժամկետ ծրագրերին և հաստատություններին՝ ձգտելով մնայուն արժեք, կայուն ազդեցություն ու պատմություն թողնել իրգործունեության շնորհիվ: Հիմնադրամը սեփական նախաձեռնում և ծրագրեր է իրականացնում այն բնագավառներում, որտեղ որոշակի բացթողումներ կան: Դրամաշնորհների, կրթաթոշակների և ծրագրերի ֆինանսավորման ու ներդրումների միջոցով հիմնադրամի հիմնականուշադրության կենտրոնում են կրթության, առողջապահության, մշակույթի, կամավորության, էկոտուրիզմի ոլորտները, ինչպես նաևերիտասարդության զարգացումը, ձեռներեցությունը և արևմտյան արժեքների խթանումը: 

Այս մասին իրազեկում է պաշտոնական հաղորդագրությունը: