Իսկապես ճակատագրական ընտրություններ են․ Լեւոն Զուրաբյան

ԱԺ պատգամավորի թեկնածու Լեւոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Իսկապես ճակատագրական ընտրություններ են, եւ մեր ազգի ճակատագիրն այսօր բառիս բուն իմաստով գտնվում է ձեր ձեռքերում:

Գիտեք, ինչ է պետք անել հանուն խաղաղության, կայունության, քաղաքացիական անդորրի (եւ ոչ` անդունդի :)), պետականության ամրացման, արդարության եւ առաջընթացի:Մի սահմանափակվեք քվեարկելով, այսօր դուք երկրի փրկության զինվորն եք, կապվեք ձեր մտերիմների, բարեկամների, ծանոթների հետ, հաղորդեք նրանց լրջանալու պահի զգացումը, մտահոգությունը երկրի ապագայի համար եւ հույսը:

Ապագայի համար այս կռիվը երբեք այսքան կարեւոր չի եղել եւ այս կռվի ելքը երբեք այսքան կախված չի եղել ձեզանից, քան այսօր: Այսօրվա ձեր ամեն քայլը, ամեն զանգը, ամեն հորդորը հաշիվ է:Մեր երկրին` հաղթանակ: