Խուզարկել են Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատունը

Խուզարկել են Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատունը
Խուզարկել են Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատունը

Մարտի 1-ի գործի շրջանակում խուզարկություն է կատարվել Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատանը:

Տեղեկությունը armtimes.com-ի հարցմանն ի պատասխան հաստատել են ՀՔԾ մամուլի ծառայությունից, սակայն այլ մանրամասներ չեն հայտնել:

ԱՎելի ուշ, Քոչարյանի պաշտպանները լրատվամիջոցներին հայտնել են, որ խուզարկությունը կատարվել է նախքան ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից Քոչարյանին ազատ արձակելը:

Ռոբերտ Քոչարյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող՝ 2008թ․ Մարտի 1-ի գործով մեղադրվում էսահմանադրական կարգը տապալելու մեջ։ Հուլիսի 27-ին դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց ընտրեց կալանավորումը: Պաշտպանական կողմը պնդում է, որ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը բավարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը և բեկանեց Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչից հետո Քոչարյանն ազատ արձակվեց։ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը լրագրողներին ասել է, որ դատարանն այդ որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով Քոչարյանի անձեռնմխելիությունը։ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ բողոք կներկայացնի Վճռաբեկ դատարան`Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ: