Որպես անհետ կորած որոնվող մայրն ու աղջիկը հայտնաբերվել են

Հունիսի 28-ին ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդվել էր Յանինա Զապլավայի և դստեր` Կարոլինա Զապլավայի անհայտ կորելու մասին: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Ոստիկանության ծառայողների օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 1-ին՝ ժամը 19.20-ին, Յ. Զապլավան դստեր հետ  կամավոր ներկայացել են բաժին:

Նախապատրաստվում են նյութեր: