Պետական բարձր պարգևներ եմ հանձնել պատերազմում առավել աչքի ընկած ծառայողներին․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է․

Հարգելի ՛ հայրենակիցներ

Այցելել եմ ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն և պետական բարձր պարգևներ հանձնել 2020թ.-ի աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում առավել աչքի ընկած ծառայողներին: