Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն.Factor


Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ տեղի է ունեցել 2021 թվականի հոկտեմբերի 4-8-ը կայանալիք Eternity-2021 («Հավերժություն-2021») զորավարժությունների կազմակերպման և պլանավորման առաջին նիստը։

Նշվում է, որ զորավարժություններին մասնակցելու են Ադրբեջանը, Թուրքիան ու Վրաստանը։ Նիստը տեղի է ունեցել Ցամաքային զորքերի զորավարժությունների վերահսկման կենտրոնական հրամատարությունում՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Այս մասին գրում է factor.am