Վաղարշակ Հարությունյանը հրաժարական է տվել․ Ազատություն

Հայաստանի պաշտպանության նախարարությունից հաստատեցին, որ նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հրաժարական է ներկայացրել, գրում է Ազատությունը։

Պատճառները և այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Հարությունյանը Հայաստանի ռազմական գերատեսչությունը գլխավորում էր անցած տարվա նոյեմբերի 20-ից, մինչ այդ վարչապետի խորհրդականն էր: