«Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․
Հուլիսի 21-ին տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի՝ խորհրդարան անցած խորհրդարանական խմբակցության նիստը, որը վարել է Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Քննարկվել են խորհրդարանում Դաշինքի գործունեությանը վերաբերող հարցեր։ Նիստի ընթացքում խմբակցության ղեկավար է ընտրվել պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, քարտուղար՝ Արծվիկ Մինասյանը։