Ներքին Չարբախում ապօրինի հատվել է 2 ծառ

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 7-ին ոստիկանության Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզները, Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից ստացված գրության համաձայն, իրականացրել են ստուգայց, որի ընթացքում պարզվել է, որ Ներքին Չարբախ 3-րդ փողոցի 28 հասցեի հարակից տարածքում ապօրինի հատվել է 2 ծառ:

Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, նույն օրը, ժամը 15.00-ին, Ներքին Չարբախի 8-րդ փողոցից, ապօրինի ծառահատման կասկածանքով, բերման են ենթարկել 2 տղամարդու, ովքեր տվել են խոստովանական բացատրություն, որ մայիս ամսին նշված ծառերն իրենք են կտրել, և ներկայացրել են բենզասղոցը: Պատճառված վնասի չափը պարզվում է։ Կատարվում է քննություն։