Առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք․
«Ապատեղեկատվություն տարածողները. Մաս 1.
«Չիպավորումից վախեցող, ապատեղեկատվություն տարածող, պատվաստոմներին դեմ արտահայտվող» հարգելի օգտատերեր, առողջապահության նախարարությունը հորդորում է չստուգված և գիտական հիմք չունեցող տեղեկատվություն չտարածել սոցիալական հարթակներում, չմոլորեցնել քաղաքացիներին, ուղղակի և անուղղակի ձևով չվտանգել առողջ մտածող մարդկանց կյանքը:
Միտումներն ավելի քան պարզ են, սակայն հետևանքները կարող ենք ողբերգական լինել ` օրական գրանցվող մահերի ցուցանիշն է դրա վկայությունը:Եվս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ թյուր տեղեկատվություն տարածելուց, այլապես զրպարտության և սուտ լուրեր տարածելու համար գերատեսչության հետագա քայլերը կուղղվեն իրավական հարթակ:
Քաղաքացիներին առաջարկում ենք հենվել միայն գիտական հիմք ունեցող տեղեկատվության վրա և չդառնալ «տեղեկատվական պատերազմ»-ի զոհը»:
