Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ՝ սպասարկելու տնտեսությանը․ հայտարարություն

Հայաստանի բանկերի միությունը հայտնում է, որ ՀՀ բոլոր բանկերը ռազմական դրության ժամանակահատվածում շարունակելու են իրենց բնականոն աշխատանքը և ունեն անհրաժեշտ հնարավորություններ՝ սպասարկելու իրենց հաճախորդներին։

Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով։

ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայություն