Մեթոդական օգնություն է ցուցաբերվել վարժական հավաքներում ընդգրկված զորամասերին

ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության աշխատանքային խումբը սեպտեմբերի 22-25-ը հերթական շրջայցն է կատարել արևելյան ուղղության զորամասեր՝ մեթոդական օգնություն ցուցաբերելու վարժական հավաքներում ընդգրկված զորամասերի շտաբներին ու ռազմական ոստիկանության հենակետերին:

Առանձնակի ուշադրություն է դարձվել մարտական դիրքերում անձնակազմի սոցիալ- կենցաղային պայմաններին, զենք-զինամթերքի պահպանությանը, հանդերձավորմանը, անվտանգության կանոնների պահպանմանը, բարոյահոգեբանական վիճակին, ինչպես նաև ձմռան նախապատրաստությանը: Տեղում տրվել են առկա բացթողումները շտկելու ցուցումներ։