17 աշխատակից չի ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության. ՍԱՊԾ

17 աշխատակից չի ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության. ՍԱՊԾ
17 աշխատակից չի ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության. ՍԱՊԾ

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները պետական վերահսկողության շրջանակներում պարզել են, որ «Հանդիպում-299» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետի՝ «Բելաջիոյի» (Երևան), աշխատակիցները (17 հոգի, որոնցից 7-ը՝ խոհարար) չեն ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննությունների:

Այդ մասին հայտնում են սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:

Նշվում է, որ «Հանդիպում-299» ՍՊԸ-ի բոլոր 17 աշխատակիցներին էլ վերահսկիչը ժամանակավորապես զրկել է աշխատանքի իրավունքից, մինչև սահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելը: