Այս տարի Երեւանում 1200 գծմ մետաղական ցանկապատ և արգելապատնեշ կտեղադրվի․ քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով մայրաքաղաքի հավասարազոր և գլխավոր խաչմերուկներում, որտեղ երթևեկության աջ գոտին միշտ բաց է և չկան գծանշված հետիոտնային անցումներ, տեղադրվում են մետաղական ցանկապատեր և արգելապատնեշներ:

Այդ մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։

Ծրագրի նպատակն է հիմնականում բացառել ոչ սահմանված վայրերով հետիոտների անցուդարձը՝ ապահովելով վերջիններիս անվտանգությունը: Ընդհանուր առմամբ քաղաքում այս տարի 1200 գծմ մետաղական ցանկապատ և արգելապատնեշ կտեղադրվի:

Աշխատանքներն արդեն ավարտված են Օրբելի-Կիևյան, Հալաբյան-Արզումանյան, Աբովյան –Մոսկովյան և Արշակունյաց-Գարեգին Նժդեհ փողոցներում: