Սեղմ ժամկետում ստեղծելը ոչ մի կերպ չի անդրադարձել պատվաստանյութի անվտանգության և արդյունավետության վրա․ ԱՆ

Առողջապահության նախարարությունից հայտնում են․

Պատվաստումները՝ որպես COVID-19-ի կանխարգելման լավագույն միջոց։

COVID-19-ի դեմ պատվաստանյութերն աննախադեպ սեղմ ժամկետում ստեղծելը ոչ մի կերպ չի անդրադարձել պատվաստանյութի անվտանգության և արդյունավետության վրա։ Պատվաստանյութերի արագացված ստեղծմանը նպաստել են մի շարք հանգամանքներ, մասնավորապես՝ պատվաստանյութերի ստեղծման տեխնոլոգիաները նոր չեն, այլ կիրառվել են արդեն առկա տեխնոլոգիաներ:

Պատվաստանյութերի ստեղծման և արտադրության նպատակով մի շարք երկրների կառավարությունների կողմից մեծ ֆինանսական ներդրումներ են կատարվել, կլինիկական փորձարկումներում ընդգրկված են եղել մեծ թվով կամավորներ, գործել է սերտ համագործակցություն վերահսկողություն և հետազոտություն իրականացնողների միջև, պատվաստանյութերի ստեղծման փուլերն իրականացվել են միաժամանակ՝ ուղեկցվելով ինտենսիվ և մանրակրկիտ հետազոտություններով: