Ահազանգ․Երևանի կենտրոնում անհայտ անձը կենդանիների «որս» է անում (ֆոտո) .econews

Երևանի կենտրոնում՝ Վարդանանց 24 շենքի տարածքում անհայտ անձը պարբերաբար կրակել և սպանել է թափառող կենդանիների։

Այս մասին ահազանգել է շենքի բնակիչ, կենդանասեր Ռուբեն Սանոյանը, որը նույն հասցեում՝ Վարդանանց 24 շենքի մոտակայքում արդեն մի քանի անգամ հայտնաբերել է հրազենից վիրավորում ստացած կենդանիների և տարել կենդանաբուժական կլինիկա։ 

Վերջինս երեք անգամ ահազանգել է ՀՀ ոստիկանություն, ներկայացրել հաղորդում հանցագործության մասին, սակայն անարդյունք՝ քրեական գործերը կարճվել են և մեղավորը չի հայտնաբերվել։ Վարդանանց 24 հասցեում կրակված շուն «Առաջին շունը երկու տարի առաջ էր, անկյունում կրակել էին, երկու ոտքը աշխատում էին, ինքը քարշ էր գալիս, ես տարա կլինիկա։

Հետո գտա մի կատվի, որի հետին վերջույթները ևս անզգայացել էին։ 3-րդ շանը գիշերվա 2-3-ին են կրակել․․․ ոռնաց, ես իջա, կրկին տարա կլինիկա, բայց արդեն փրկելն անհնար էր, իրեն էլ, կատվին էլ»,- EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում պատմել է նա։  Դեպքերից մեկը տեղի է ունեցել վերջերս՝ 2021թ․-ի սեպտեմբեր ամսին։

Շենքի բակում վերջինս հայտնաբերել է վնասված կենդանուն, տեղափոխել նրան կենդանաբուժական կլինիկա, որտեղ պարզ է դարձել, որ շանը կրակել են։ Կենդանաբույժ Վահե Մկրտչյանի կողմից ստորագրված արձանագրությամբ ասվում է․ «Կատարված վիրաբուժական միջամտության արդյունքում հաստատվեց ողնուղեղային սյան ամբողջականության անդարձելի խախտում մետաղյա փամփուշտի պատճառով»։ 

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը ևս արձանագրել է, որ նույն հասցեում՝ Վարդանանց 24 շենքի տարածքում, արդեն 2 անգամ հայտնաբերվել է հրազենային վիրավորում ստացած կենդանի, ինչի մասին եղել են նաև հրապարակումներ (հղում 1, հղում 2)։

Նյութն ամբողջությամբ՝ Econews.am-ում: