Եղվարդում բախվել են հիվանդի մոտ մեկնող շտապօգնության մեքենան, Toyota-ն ու 06-ը․ բժիշկն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան և Toyota ու ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով շտապօգնության բժիշկն ու բուժքույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է՝ բախվելով երկաթե էլեկտրասյանը։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։  Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ շտապօգնությունը՝ լուսաձայնային ազդանշանները միացրած, կանչով հիվանդի մոտ մեկնելիս է եղել, երբ Toyota-ն բախվել է շտապօգնության ավտոմեքենային, ապա առաջ ընթացել և բախվել 06-ին։