2 զոհ, 3 վիրավոր․ Մոսկվայի կենտրոններից մեկում անհայտ անձը կրակ է բացել

Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող Բազմաֆունկցիոնալ կենտրոնում անհայտ տղամարդու կողմից արձակված կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել, որոնցից մեկը՝ երեխա։ Այս մասին «ВКонтакте»-ում հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, գրում է Factor.am-ը։

«Ռյազանսկի բազմաֆունկցիոնալ կենտրոններից մեկում ողբերգություն է տեղի ունեցել, անհայտ անձի կրակոցների արդյունքում երկու մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել, մարդասպանը կալանավորվել է»,- գրել է Սոբյանինը։

Ոստիկանության տվյալներով՝ սպանվել է կենտրոնի այցելուներից մեկը և կենտրոնի աշխատակիցը։ Բացի այդ, վիրավորվել է ևս երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։

REGNUM-ի հաղորդմամբ՝ միջադեպի պատճառ է դարձել կենտրոնի անվտանգության աշխատակցի՝ դիմակ հագնելու մասին խնդրանքը։