Ազգային ժողովը դեկտեմբերի 16-ին արտահերթ նիստ կգումարի

ՀՀ ազգային ժողովը դեկտեմբերի 16-ին կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ կգումարի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստը կգումարվի ժամը 12:00-ին:

Արտահերթ նիստում կքննարկվեն մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, այդ թվում՝ «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և մի շարք օրենքների նախագծեր: