Քաղաքացիական հասարակության նամակը միջազգային կազմակերպություններին և ՀՀ-ում հավատարմագրված ԱՄՆ ու ԵՄ երկրների դեսպաններին՝ ընդերքի մասին օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի քաղաքացիական հասարակությունը նամակով դիմել է միջազգային կազմակերպություններին և ՀՀ-ում հավատարմագրված ԱՄՆ ու Եվրոպական Միության անդամ-երկրների դեսպաններին՝ կոչ անելով աջակցել ու որպես միջնորդ հանդես գալ ՀՀ կառավարության 10.02.2022թ. նիստում հավանության արժանացած «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը հետ կանչելու գործընթացում:
Նամակը հասցեագրվել է ՄԱԶԾ Հայաստանի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նաթսվիշվիլիին, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինին, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության Հայաստանի առաքելության ղեկավար Ջոն Ջ. Ալլելոին, Հայաստանի Հանրապետությունում Ֆրանասիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին, Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Կալին Վասիլև Անաստասով, Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկիին, Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին, Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին, Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյին, Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին, Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի Արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուին, Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության Արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության Արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին, Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկին, Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների Արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Նամակի մեջ մասնավորապես նշված է.
«Հայաստանի Քաղաքացիական հասարակությունը դիմում է ձեզ, որպես հեղինակավոր միջազգային կազմակերպություններ և ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ երկրների և ԱՄՆ դեսպանություններ, որոնք մեծ ներդրում ունեն Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության գործընթացների ամրապնդման ուղղությամբ, այդ թվում CEPA-ի պայմանագրի ստորագրման համար, որում ամրագրված է կանաչ տնտեսության կարևորությունը, ինչպես նաև ՄԱԿ-ը, որը երկար տարիներ աջակցում է ՀՀ կառավարությանը կայուն զարգացման նպատակների իրագործման գործընթացին, ստորագրված և վավերացված ժողովրդավարության կարևորության, մարդու իրավունքները հարգող և բնության պահպանմանն ուղղված ստորագրված և վավերացված միջազգային կոնվենցիաների առաջխաղացմանը։
ՀՀ կառավարության 10.02.2022թ. նիստում գործադիրն առանց զեկուցման հավանություն է տվել «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները համոզված են՝ ընդերքի մասին օրենսգրքի այս նոր փոփոխություններով գործադիրը հեռանում է ժողովրդավարական արժեքներից, վտանգում է տեղական ժողովրդավարության գործընթացը, քանի որ այս փոփոխության համար բացակայում է հասարակության հետ կոնսենսուսը, ինչպես նաև այն զրկում է համայնքի բնակիչներին առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքի համար խաղաղ պայքարելու հնարավորությունից։
2022 թվականի փետրվարի 17-ին քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և ՀՀ քաղաքացիները հայտարարություն են տարածել, որով պահանջում են ՀՀ կառավարությունից հետ կանչել ՀՀ Ազգային Ժողովից «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի խնդրահարույց նախագիծը և ՀՀ Ազգային ժողովից պահանջում են վերադարձնել օրինագիծը ՀՀ կառավարություն՝ այն հակասահմանադրական, հակաօրինական և հակաժողովրդական լինելու հիմքով։
Հայտարարությունը շրջանառվել է մամուլով, քաղաքացիական հասարակության կայքերով և սոցիալական հարթակներով, որից հետո այն որպես դիմում ներկայացվել է ՀՀ վարչապետին և ՀՀ ազգային ժողովի նախագահին։
Որպես Հայաստանի Հանրապետությունում տասնամյակներով ժողովրդավարություն ջատագոված հեղինակավոր կառույցներ, մենք՝ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, հայցում ենք ձեր աջակցությունը սույն պահանջի հետ կապված՝ հանդես գալու որպես միջնորդ ՀՀ իշխանությունների կողմից նախագիծը հետ կանչելու գործընթացում»։
24.02.2022թ.