Մոսկվայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ

Մոսկվայում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ըստ աղբյուրի, հանդիպման ընթացքում երկու երկրների առաջնորդները կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր:

«Անդրադարձ կկատարվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին»,-նշում է «Արմենպրեսը»: