Նոր Հաճնի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա 2 տուժած և 3 զոհ

Մայիսի 12-ին, ժամը 18։35-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Ըստ նախնական տվյալների՝ կան 2 տուժած և 3 զոհ։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։