Լեհաստանի քաղաքացին Երևանում փորձել է ինքնասպան լինել

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ մայիսի 29-ին, ժամը 18։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 4/3 շենքի բնակարաններից մեկից առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ նշված հասցեում գազի արտահոսք չի հայտնաբերվել․ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով 8-րդ հարկի պատշգամբից:

Ժամը 20։44-ին կանխվել է Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մ․ Չ․-ի (ծնված՝ 1992 թ․) ինքնասպանության փորձը։