Վրաերթի ենթարկված 8 ամսական երեխան մահացել է

Հուլիսի 4-ին, ժամը 19.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա, զուգակցված ծանր գանգուղեղային վնասվածքով միկվոհեմոռիա, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 2021 թ. նոյեմբերին ծնված Տիգրան Մանուկյանը:

Պարզվել է, որ ժամը 18.50-ի սահմաններում Արարատի մարզի Ավշար գյուղի Ֆիդայու փողոցի 9-րդ տներից մեկի մոտ «NISSAN X-TRAIL» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել Տիգրան Մանուկյանին, որը մահացել է:

Կատարվում է նախաքննություն: