Թուրքիայում հայ երիտասարդի են ծեծել.ըստ Փայլանի միջադեպը ռասիստական բլույթ է կրել


Թուրքիայի Ուսկուդար քաղաքում հինգ հոգով հարձակվել են  աուտիզմով տառափող Առլեն անունով հայազգի երիտասարդի վրա:

Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում տեղեկացրել է Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլյանը,հարձակումը որակելով որպես ռասիստական քայլ:

«Թուրքիայի Ուսկուդար քաղաքում հինգ հոգով հարձակվել են հայազգի Առլենի վրա:

Այն փաստը,որ հարձակվողները ծեծել են 45 կգ Առլենին սպանելու նպատակով,իսկ մեղավորները քրեական պատասխանատվության չեն ենթարկվել,առիթ է հանդիսանում ենթադրելու,որ միջադեպը կատարվել է ատելության հիմքի վրա:

Առլենին ծեծել են նրա համար,ո՞ր հայ է»,-լուսանկարներին կից գրել է Փայլյանը: