Բրյուսելում կայացել է ՀՀ ԱԽ քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնականի հանդիպումը

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Թվիթերի իր պաշտոնական էջում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Բրյուսելում լավ և առարկայական քննարկումներ ունեցանք Հիքմեթ Հաջիևի և Արմեն Գրիգորյանի հետ` հայ-ադրբեջանական հարաբերությունների և այդ հարցում ԵՄ մասնակցության շուրջ»,- գրել է նա։