Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակն այս պահին գնահատվում է հարաբերական հանգիստ. պաշտպանության նախարար

Օպերատիվ իրավիճակն այս պահին գնահատվում է հարաբերական հանգիստ: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Երեկ գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմը պահպանվել է ըստ էության: Կարող եմ նշել, որ զինված ուժերը շարունակում են կատարել իրենց առջև դրված խնդիրը»,- ասաց Պապիկյանը: