Երևանում հատուկ նշանակություն են տալիս ՀԱՊԿ առաքելությանը. ՌԴ դեսպանը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետին

ՀԱՊԿ առաքելության առաջատար խումբը կազմակերպության միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ շարունակում է աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՀԱՊԿ տելեգրամյան ալիքը, ՀԱՊԿ առաքելության առաջավոր խմբի՝ Հայաստան կատարած այցի շրջանակում ՀԱՊԿ ԱԽ ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հանդիպել է Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկու հետ։ Տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և դրա կարգավորմանն ուղղված միջոցառումների հանգամանալից քննարկում։

Նախօրեին ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ:

Առաքելության վրա դրված են առաջացած լարվածության ապաէսկալացման վերաբերյալ առաջարկությունների մշակման խնդիրներ։