Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մեկնարկից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ երկրների ղեկավարների, կարճ զրույցներ է ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:Այս մասին տեղեկացնում է Արմենպրեսը:
Միջազգային լրատվամիջոցներում տարածվում են զրույցների լուսանկարներ և տեսանյութեր:

