Ինչ մեխանիզմներ են կիրառում ադրբեջանական հատուկ ծառայությունները հայ զինծառայողներից պետական գաղտնիք ստանալու համար

Հայաստանի գլխավոր դատախազությունը հատուկ զգուշացում և տեղեկացում է տարածել Հայաստանի զինված ուժերում ծառայող քաղաքացիների համար՝ ներկայացնելով, թե Հայաստանի քաղաքացիներն ինչպե՞ս են հայտնվում ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների ուշադրության կենտրոնում:

Դատախազությունը,վ Ազգային անվտանգության ծառայությունը և Հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ են պատրաստել, որում մանրամասն ներկայացրել են, թե հայ զինծառայողներից պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները ստանալու համար ինչպիսի՞ մեխանիզմներ են կիրառում օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակիցները: