Հուշագրի արդյունքում «գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը կերկարաձգվի մինչև 2030 թվականը․ ՏԿԵ նախարարություն

Իրանի Իսլամական Հանրապետությունում նավթի փոխնախարար, Գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենիի հետ ստորագրել ենք Բնական գազի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։

Այս մասին տեղեկանում ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Հուշագրի արդյունքում «գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը կերկարաձգվի մինչև 2030 թվականը։