Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ,Ջերմուկի,Սիսիանի,Գորիսի տարածաշրջաններում, Սարավանի և Մեղրիի լեռնանցքներում ձյուն է տեղում,իսկ Սևանի և Գավառի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։

Ինչպես «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Կապանի, Ապարանի, Արագածի, Էջմիածնի, Անիի, Ախուրյանի, Նաիրիի, Կոտայքի, Հրազդանի, Արմավիրի, Բաղրամյանի, Իջևանի, Բերդի, Մարտունիի, Վարդենիսի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում անձրև է տեղում։

Նոյեմբերյանի,Գորիսի և Դիլիջանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-60 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: