Թուրքիայում 5,1 և 4,6 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժեր են գրանցվել

Թուրքիայի հարավ-արևելքում և կենտրոնական հատվածում փետրվարի 8-ին նոր երկրաշարժեր են գրանցվել։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

Թուրքիայի հարավ-արևելքում գրանցված երկրաշարժի ուժգնությունը եղել է 5,1 մագնիտուդ, իսկ կենտրոնական հատվածում գրանցված երկրաշարժի ուժգնությունը’ 4,6 մագնիտուդ։

Երկրաշարժերի հետևանքով նոր ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ չկան։