Առանձնահատուկ գնահատանք և խոնարհում՝ հերոսներ ծնած և դաստիարակած մեր մայրերին. Սերժ Սարգսյան

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքը Կանանց տոնի կապակցությամբ. Աստված պահապան բոլոր մայրերին, կանանց, քույրերին ու դուստրերին:

«Առանձնահատուկ գնահատանքս և խոնարհումս՝ հերոսներ ծնած և դաստիարակած մեր մայրերին։ Դուք թանկ եք մեզ համար տարվա բոլոր օրերին, իսկ այս տոնը պարզապես գեղեցիկ առիթ է` արտահայտելու մեր սերն ու հիացմունքը, մեր հարգանքն ու երախտագիտությունը ձեր նկատմամբ»: