ԱՄՆ դեսպանատունը՝ տարածվող խաբեության մասին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել,որում մասնավորապես ասվում է.

«Զգուշացե՛ք խաբեությունից։

DV-2024-ում կամ գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ Էլ․ փոստով, նամակով, տեքստային հաղորդագրությամբ կամ հեռախոսազանգով ստացված ցանկացած ծանուցում կեղծիք է։ Շահման մասին տեղեկություն ստանալու միակ ճանապարհը կարգավիճակի ստուգումն է dvprogram/state.gov/ESC էջում»: