Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ. ԱՀ ՊՆ

Հուլիսի 3-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և 60 մմ տրամաչափի ականանետ։ Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ հայկական կողմում տուժածներ չկան։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։