Շառլ Միշելը լեգիտիմացնում է Արցախի շրջափակումը. Ռուբեն Վարդանյան

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրում է.

«Շառլ Միշելը լեգիտիմացնում է Արցախի շրջափակումը՝ հավանություն տալով Աղդամով անցնող ճանապարհն օգտագործելու Ադրբեջանի առաջարկին։ Հետևաբար, առկա խնդիրները լուծելու փոխարեն, միջնորդները կարող են նպաստել նոր խնդիրների առաջացմանը։

ԵՄ-ի կողմից ադրբեջանական տերմինաբանության ընդունումը Ալիևի ռեժիմի համար կարող է արդարացում հանդիսանալ Արցախի հայերի դեմ լրացուցիչ հանցավոր գործողությունների համար։ Եվս մեկ լուրջ խնդիր է առաջանում, երբ ժողովրդավարական արժեքներով հպարտացող ԵՄ-ն աջակցում է բռնապետական Ադրբեջանին իր նախաձեռնություններում ՝ դրանով իսկ ակամայից հավանություն տալով էթնիկ զտումների և իր բնաիկ հողերից արցախահայության բռնի տեղահանման քաղաքականությանը»: