Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հուլիսի վերջի համեմատ ցածր է 15 սանտիմետրով

Սեւանա լճի մակարդակը 2023 թվականի հուլիսի 27-ի դրությամբ ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 50 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա գրանցված 1900 մետր 65 սանտիմետր նիշի դիմաց։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության«Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն»-ից, 2023 թվականի մայիսի վերջերից մինչ հուլիսի 28-ն ընկած ժամանակահատվածում ոռոգման նպատակներով Սեւանա լճից բաց է թողնվել 120 միլիոն 933 հազար խորանարդ մետր ջուր, իսկ այս տարվա ընթացքում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 83 միլիոն 299 հազար խորանարդ մետր ջուր։

Սեւանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի նվազում։