ՌԴ ՊՆ-ն հայտնել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների զոհվելու մասին

Դիտակետից վերադարձող ռուս խաղաղապահների ավտոմեքենայի վրա Լեռնային Ղարաբաղի Ջանյաթաղի շրջանում կրակել են հրաձգային զենքից։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Տեղեկատվության համաձայն՝ խաղաղապահ զորախմբի անդամների ուղղությամբ արձակված կրակահերթի հետևանքով զոհվել են մեքենայում գտնված զինծառայողները։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։