ԼՂ-ից բռնի տեղահանվածների արտագաղթի հոսք չկա․ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց արտագաղթի հոսք Հայաստանից չկա։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է գոհունակությամբ հայտնեմ, որ Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների հոսք չկա որպես այդպիսին։ Այսինքն՝ արտագաղթի երևույթներ չկան, որովհետև առաջին օրերին կար գնացողների բավականին անհանգստացնող թիվ, բայց ենթադրում էինք, որ շատ դեպքերում մարդիկ հարազատների հրավերով են արտերկիր մեկնում և վերադառնում են։ Եվ մենք տեսնում ենք, որ վիճակը կայունացել է»,- ասաց վարչապետը։

Վարչապետի խոսքով՝  ինչ-որ պահի Հայաստանի կառավարության քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների նկատմամբ կդառնա նույնը, ինչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ։

« Գաղափարը հետևյալն է, որ բարեկեցությունը ձևավորվում է աշխատանքի միջոցով»,- նշեց Փաշինյանը։