Լեռնային Ղարաբաղի փախստականների համար մեր մոբիլիզացիան չի թուլանում․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Երեկ երեկոյան Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Փարիզի Գավո համերգասրահում ներկա է գտնվել Ֆրանսահայ Կապույտ խաչի բարեգործական համերգին:

Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

«Լեռնային Ղարաբաղի փախստականների համար Ֆրանսիայի մոբիլիզացիան չի թուլանում:

Հայկական հազարամյա երաժշտության միջով այս ճամփորդությունը վկայում է, որ հնարավոր չէ ջնջել մի ժողովրդի և նրա մշակույթը»,- գրել է Դըկոտինյին։