Դա գաղափարներից մեկն է. Փաշինյանը՝ Չորրորդ Հանրապետության հնարավորության մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախատեսվող նոր Սահմանադրության համատեքստում անդրադարձել է Հայաստանի Չորրորդ Հանրապետության ստեղծման հնարավորությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին խոսել է Հայաստանի Հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը տված հարցազրույցում:

Հարցին, թե ինքը նոր Սահմանադրություն առաջարկո՞ւմ է նոր՝ Չորրորդ հանրապետության համար՝ վարչապետը պատասխանել է. «Դա գաղափարներից մեկն է»:

Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը չի կարող փոխել Սահմանադրությունը, կառավարությունը կարող է առաջարկել ժողովրդին, խոսել ժողովրդի հետ, կարող է իր բացատրությունները ներկայացնել ժողովրդին, և միայն ժողովուրդը կարող է այդ որոշումը կայացնել: